Լրահոս
Օրվա լրահոսը

Մաքրվում է Ողջի գետի հունը․ ինչու են մտահոգվել կապանցիները (ֆոտոշարք)

Հունիս 13,2023 22:45

Սյունիքի մարզկենտրոն Կապանի միջով հոսող Ողջի գետի մաքրման աշխատանքները մտահոգել են կապանցիների մի մասին։ Ըստ նրանց՝ գետը ծանր տեխնիկա՝ տրակտոր ու բեռնատարներ մտցնելով՝ կվերանան գետում աճող ձկնատեսակները։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է նախաձեռնել գետի մաքրման աշխատանքները։ Կոմբինատի բնապահպանական բաժնի ավագ մասնագետ Արծվին Ծատրյանը փարատում է կապանցիների մտահոգությունները։

«Միայն վերին՝ բերուքային շերտն է հանվելու, որպեսզի գետում ապրող ձկներին չվնասենք։ Տրակտորը գետի խորքին չի հասնում, հանում է միայն բուսածածկը եւ տարիներով հավաքված աղբն ու այլ զանգվածը»,-ասում է նա։ Արծվին Ծատրյանի խոսքով մաքրումը իրականացվում է հատուկ տեխնիկայով ու խիստ մասնագիտական մոտեցմամբ։ Գետի հունը մաքրելու համար կա նաեւ շրջակա միջավայրի նախարարության համապատասխան թույլտվությունը։ Ապրիլ ամսից սկսած մաքրման աշխատանքներն իրականացվում են փուլային եղանակով։ Նախատեսվում է մաքրել գետի հունի 6600 մետր տարածք։

Վերջին անգամ Ողջի գետը մաքրվել էր երեք տարի առաջ՝ նորից ԶՊՄԿ-ի միջոցով։ Կենցաղային աղբ, բերուկներ, ինչպես նաեւ գետի մեջ աճած բուսականություն․ ԶՊՄԿ-ի բնապահպանը պարզաբանում է՝ վարարումներից հողային զանգվածի մեջ բույսերի սերմեր են լինում ու ջրի սնուցումից գետն արագ աճ է տեղի ունենում եւ գետը պատվում է բուսականությամբ։

Արծվին Ծատրյանը մտահոգ քաղաքացիներին հորդորում է՝ պահպանել գետն ու այսուհետ կենցաղային աղբ չնետել Ողջի գետը։ «Կարծում եմ, սա պիտի մտահոգի բոլորիս, որպեսզի մաքուր պահենք շրջակա միջավայրը, բոլորս պիտի ուշադիր լինենք ու չաղտոտենք գետը»,-ասաց ԶՊՄԿ-ի բնապահպանության բաժնի ավագ մասնագետը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930