Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը շարունակվում է փաստահավաք աշխատանքները Երասխի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ

Հունիս 14,2023 17:59

2023 թվականի հունիսի 13-14-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր առ այն, որ ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակոցներ են արձակել ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի ուղղությամբ:
Կրակահերթերը եղել են նպատակային և թիրախավորված. վնասվել են քաղաքացիական նշանակության օբյեկտներ, այդ թվում՝ նոր կառուցվող մետալուրգիական գործարանը և համայնքի բնակչին պատկանող ավտոմեքենան:

Այսօր՝ հունիսի 14-ի առավոտյան, գործարանի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների պատճառով վիրավորում է ստացել Հնդկաստանի երկու քաղաքացի, ովքեր տեղափոխվել են բուժհաստատություն և վիրահատվել:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվում են մի քանի ուղղություններով փաստահավաք աշխատանքները, ամփոփումից հետո Պաշտպանը հանդես կգա հայտարարությամբ:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930