Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական վարույթ է նախաձեռնվել Ալավերդի համայնքի ղեկավար Արկադի Թամազյանի գործունեության մասով․ «Ժողովուրդ»

Հունիս 24,2023 10:39

Լոռու մարզի Ալավերդի համայնքում անցկացված սեպտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններից գրեթե 9 ամիս անց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այդպես էլ չի հաշտվում իր թեկնածու Արեն Մկրտչյանի պարտության հետ։ Բանն այն է, որ այդ ընտրություններում առաջատարը «Ապրելու երկիր» կուսակցությունն էր, եւ Արկադի Թամազյանը դարձավ համայնքի ղեկավար։

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քրեական վարույթ է նախաձեռնվել Ալավերդու խոշորացված համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանի գործունեության մասով։ Սա, իհարկե, իշխանությունների գործելաոճն է, եւ վերջիններս չեն կարողանում հաշտվել այս պարտության հետ։

ՔՊ-ականներն ամեն ինչ արել էին, որ այս համայնքում հաղթող դառնա ՔՊ թեկնածու, պատգամավոր Արեն Մկրտչյանը, եւ քարոզարշավին ողջ թիմով լծվել էին աշխատանքի, բայց ալավերդցիները մերժեցին Արեն Մկրտչյանին: Իսկ հիմա, երբ «Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու են Երեւանի ավագանու ընտրություներին, նաեւ ասել են, որ ոչ մի դեպքում իշխող ուժի հետ դաշինք չեն կազմի, այդ կուսակցության անդամների նկատմամբ սկսվել են հետապնդումներ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930