Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նկարիչների միությունում բացվել է «Փարաջանով 100․ Կոլաժ/Պաստառ» ցուցահանդեսը

Հուլիս 18,2023 14:30
parajanov

Հայաստանի նկարիչների միության փոքր դահլիճում հուլիսի 17-ին բացվել է «Փարաջանով 100․ Կոլաժ/Պաստառ» ցուցահանդեսը, որի ընթացքում ամփոփվել են Հայ-Ռուսական համալսարանի և ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի հետ համատեղ կազմակերպած մրցույթի առաջին անվանակարգի արդյունքները։

«Այս ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի ամենատաղանդավոր նկարիչներից մեկի՝ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի պատվին։ Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի նկարիչների միությունը մաս կազմեց այս նախագծին»,- նշել է Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։

Նշենք, որ ս․թ․ մարտին Հայ-Ռուսական համալսարանը և ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի «Դիզայնի դպրոց»-ը՝ Սերգեյ Փարաջանովի թանգարանի և Հայաստանի նկարիչների միության հետ համատեղ, կազմակերպել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված բաց միջազգային օնլայն-մրցույթը։

«Մենք մեծ ծրագրեր ունենք ոչ միայն այս նախագծի, այլ նաև ՀՌՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի հետ կապված։ Արվեստը գնահատել միշտ էլ պետք է, քանի որ ցանկացած մասնագիտություն վարկանիշային համակարգ է։ Մեզնից յուրաքանչյուրի համար կարևոր է հասկանալ գնահատման համակարգը և ուշադրություն դարձնել փորձագիտական կարծիքին, որին հետևել պարտադիր չէ, բայց դա կարող է դառնալ ինչ-որ ելակետային կետ», – նշել է նկարիչ, դիզայներ, ՀՌՀ-ի և ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» համալսարանի «Դիզայնի դպրոց»-ի «Հաղորդակցության դիզայն» բակալավրիատի կրթական ծրագրի ակադեմիական ղեկավար Իգոր Գուրովիչը։

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված մրցույթի արդյունքները կամփոփվեն հուլիսի 18-ին, իսկ ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 20-ը։

Հիշեցնենք, որ Հայ-Ռուսական համալսարանը և ՌԴ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանի «Դիզայնի դպրոց»-ը ՀՌՀ-ի հենքի վրա հայտարարել են «Հաղորդակցության դիզայն» բակալավրիատի եզակի ծրագրի մեկնարկի մասին։

ՀՌՀ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31