Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ոչնչացրեցինք Մինսկի խումբը. մենք՝ նկատի ունեմ՝ Նիկոլը». Սամվել Նիկոյան

Հուլիս 24,2023 17:07

Նախագահ Սերժ Սարգսյանի՝ երեկ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների նախագահներին ուղղված նամակի, որում նա համանախագահ երկրների ղեկավարներին խնդրում էր կանխել Արցախում հումանիտար աղետը եւ հնարավոր նոր ցեղասպանությունը, հիմնական ուղերձը, ըստ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի՝ այն է, որ Արցախի հարցում ՀՀ գործող իշխանության տեսակետը պետք չէ ընդունել իբրեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի տեսակետ: Այս մասին Սամվել Նիկոյանն ասաց այսօր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ, լրագրողների հետ զրույցում:

ՀՀԿ-ականներն այսօր ՀՀ-ում ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին փոխանցեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակը:

Սամվել Նիկոյանը կարեւորում է նախագահ Սերժ Սարգսյանի ամրագրումը՝ ինստիտուցիոնալ հիշողության մասին, բանակցային գործընթացի եւ դրա հիմնական դրույթների մասին: Նաեւ այն, որ համանախագահ երկրների ղեկավարները հինգ անգամ իրենց ստորագրությամբ ամրագրել են՝ Արցախի հարցը ռազմական լուծում չի կարող ունենալ, չի կարող հանգուցալուծվել ուժի սպառնալիքի ներքո:

«Մենք ոչնչացրեցինք Մինսկի խումբը. մենք՝ նկատի ունեմ՝ Նիկոլը: Այն հիմար հայտարարությունը, որ ես կսկսեմ զրոյական կետից, դա նշանակում էր՝ Մինսկի խումբ, մինչեւ հիմա ինչ արել ես, դա զրո է, ես նոր որոշումներ եմ ընդունելու, ըստ էության, այդ օրը ինքը դուրս եկավ Մինսկի խմբից: Սա քայլ է՝ իրավիճակը բերելու համար»,- ասաց Սամվել Նիկոյանը՝ հույս ունենալով, որ միգուցե հրաշք տեղի ունենա եւ Արցախի հարցում աշխարհաքաղաքական կենտրոնների տեսակետները կրկին գան այն կետին, որին էին մինչեւ 2018 թվականը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31