Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսեցի Սյունեն Սյունիքին առաջին մեդալը բերեց (ֆոտոշարք)

Օգոստոս 07,2023 00:11

Համահայկական ամառային 8-րդ  խաղերին սպորտային պարերի մրցույթում 14-ամյա սյունեցի Սյունե Ստեփանյանն արժանացավ 3-րդ մրցանակային տեղին՝ բրոնզե մեդալին։ Սյունեն Գորիսի «Վահե Մելքումյան» պարային  դպրոցի սան է, 7 տարեկանից հաճախում է պարի դպրոց։

Այս մասին  Aravot.am-ի հետ զրույցում նշեց դպրոցի հիմնադիր եւ Սյունեի մարզիչ Վահե Մելքումյանը։ «Հավատում  էի Սյունեի հաղթանակին, նույնիսկ սպասում էի ավելիին, բայց այս արդյունքն էլ գոհացուցիչ է»,-ասաց Վահե Մելքումյանը։

Ի դեպ, Սյունեն Սյունիքի 124 հոգանոց պատվիրակության միակ անդամն է, որ ներկայացավ սպորտային պարերի մրցույթում։

Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաեւ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ «Համահայկական խաղերից առաջ հաջողություն մաղթեցի Սյունիքի միասնական և ուժեղ թիմին»,-ֆեյսբուքի իր էջում գրառում է արել մարզպետը։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031