Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են ընդգրկվել ՔՊ-ի 181 հոգանոց ցուցակում

Օգոստոս 11,2023 16:12

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 181 հոգանոց ցուցակ, որով պիտի մասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին:

Ցուցակը, ինչպես հայտնի է, գլխավորում է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, երկրորդ տեղում է ԱԻՆ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, որը նաեւ ընտրություններում պիտի ղեկավարի ՔՊ-ի նախընտրական շտաբը: Ցուցակի երրորդ հորիզոնականում է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը՝ ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրը: Չորրորդ տեղում Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանն է, այնուհետեւ՝ փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, որին հաջորդում են Մարգարիտ Խաչատրյանը, Արմեն Գալջյանը, Արթուր Իսպիրյանը, Դիանա Քերոբյանը, Վահագն Հայրապետյանը, Ալեքսանդր Բադալյանը, Տաթեւ Հովակիմյանը, Մարատ Թոխյանը, Հայկ Միրզոյանը, Ռուզաննա Երեմյանը, Վլադիմիր Կիրակոսյանը, Արման Բաբաջանյանը, որը «ՕլԹրեյդ քոմփնի» ՍՊԸ-ի տնօրենն է, Զարուհի Աղաջանյանը, Արման Հարությունյանը, Նարեկ Մանուկյանը:

Ստորև ներկայացնում ենք կուսակցության նախընտրական ցուցակի առաջին քսան անունները:

1.ՀՀ նախկին փոխվարչապետ, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան

2.ԱԻՆ նախկին նախարար Արմեն Փամբուխչյան

3.Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյան

4.Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Լևոն Հովհաննիսյան

5.Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյան

6.Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյան

7.«Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյան

8.Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյան

9.Երևանի ավագանու անդամ Դիանա Քերոբյան

10.Ջազմեն երաժիշտ Վահագն Հայրապետյան

11.Ալեքսանդր Բադալյան

12.Դերասանուհի Տաթև Հովակիմյան

13.Երևանի ավագանու անդամ Մարատ Թոխյան

14.Երևանի ավագանու անդամ Հայկ Միրզոյան

15.Ռուզաննա Եփրեմյան

16.Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյան

17.Երևանի ավագանու անդամ Արման Բաբաջանյան

18.Երևանի ավագանու անդամ Զարուհի Աղաջանյան

19.Երևանի ավագանու անդամ Արման Հարությունյան

20.Նարեկ Մանուկյան

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների առաջադրման պաշտոնական գործընթացը մեկնարկել է օգոստոսի 3-ից եւ կտեւի 10 օր, կավարտվի օգոստոսի 13-ին: Իսկ օգոստոսի 23-ից կմեկնարկի նախընտրական քարոզարշավը։ Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Մանկապարտեզի սանիկների ունակություններով թիմ, որը մայրաքաղաքի բյուջեն քամուն տալուց բացի ոչնչի ունակ չի կարող լինել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031