Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաերթ, ապա՝ ավտովթար Արմավիրի մարզում. կան վիրավորներ. Shamshyan.com

Օգոստոս 15,2023 12:26

Shamshyan.com. Երեկ՝ օգոստոսի 14-ին, վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Արտակ Մ․-ն իր վարած ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ, 62-ամյա Արուսյակ Հ․-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Արմավիր» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ծառայողները, Արմավիրի մարզի բնակիչ, 40-ամյա Հայկ Կ․-ն իր վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենայով բախվում է կայանված ՎԱԶ-2107-ին, որը գլխիվայր շրջվում է։

Վթարի հետևանքով Kia-ի ուղևոր Արմեն Մ․-ն, ում տվյալները պարզվում են, մարմնական վնասվածքներով տեղափոխվում է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Լուսանկարը՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031