Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսիեդադի» հետ վեց տարվա պայմանագիր ստորագրեց

Օգոստոս 20,2023 15:32

Եվ այսպես, Մոսկվայի «Դինամոյի» 20-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան, մեր հայրենակից Արսեն Զախարյանը վեց տարով պայմանագիր ստորագրեց Իսպանիայի լավագույն ֆուտբոլային ակումբներից մեկի՝ «Ռեալ Սոսիեդադի» հետ եւ պաշտոնապես դարձավ այդ ակումբի ֆուտբոլիստ: Նոր ակումբում Զախարյանը կրելու է 12 համարի մարզաշապիկը:

Զախարյանի տրանսֆերը բավականաչափ խոչընդոտներով ընթացավ եւ կողմերից յուրաքանչյուրը ստիպված եղավ որոշակի զիջումների գնալ: Ավելին, երբ ֆուտբոլիստը «Բալթիկայի» հետ հանդիպումից հետո չմեկնեց Սան-Սեբաստիան՝ բուժզննում անցնելու, մի պահ թվաց, թե բանակցությունները ձախողվել են ինչպես եղավ  մեկ տարի առաջ «Չելսի» տեղափոխվելու պարագայում: Բայց այս անգամ թե ֆուտբոլիստի, թե ակումբների ներկայացուցիչները աշխատեցին բարձր մակարդակով: Սա Արսեն Զախարյանի համար տրանսֆեր է Իսպանիայի առաջնության թոփ 5 ակումբ, սա ազատ գործակալի կարգավիճակով եւ աշխատավարձի անկումով տեղափոխություն չէ: Սա ֆուտբոլիստի կարգի  բարձրացում է: Չէ՞ որ «Ռեալ Սոսիեդադը» այս մրցաշրջանում հանդես է գալու Չեմպիոնների լիգայում, ինչը Արսենի առջեւ այստեղ էլ նոր հեռանկարներ է բացում:

Իսպանական ակումբի մարզիչ Իմանոլ Ալգուասիլը արդեն հասցրել է գնահատական տալ Արսեն Զախարյանին: «Արսենը բազմաթիվ անհատական որակներ եւ հսկայական ֆիզիկական ուժ ունի, նա կարող է հանդես գալ տարբեր դիրքերում: Նրան մեծ ապագա է սպասվում: Նա լավ ֆուտբոլիստ է, որը մեզ շատ օգուտ կտա, սակայն համբերություն է պետք»,- ասել է նա:

Իսպանական մամուլը գրում է նաեւ, որ «Ռեալ Սոսիեդադը նաեւ Արսեն Զախրյանի հնարավոր վերավաճառքի համար արդեն սահմանել է 60 մլն եվրո:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031