Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է 65-ամյա Քաջարանի 101-ամյա գանձը (ֆոտոշարք)

Օգոստոս 21,2023 00:01

Քաջարանի մշակույթի տան դահլիճում հավաքվածները ծափահարություններով դիմավորեցին 101-ամյա Արշալույս Թադեւոսյանին։ Արշալույս տատին եւս հրավիրել էին մասնակցելու Քաջարանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին։

 

«101-ամյա Արշալույս տատը կարծես Քաջարանի գանձը լինի, բուռն ծափահարություններով ողջունենք մեր մեծին, մեր նահապետին։ Հիրավի առանձնահատուկ երջանկություն է զգալ մեծի ներկայությունը կողքդ եւ ստանալ նրա օրհնանքը»,-արդեն հանդիսության ժամանակ բեմից հնչեցնում է հանդիսավարը։

«Բալա,՛ իմ անո՞ւնը տվին՝ ասի՞ն Արշալույս»,-հարցնում է տատն իրեն ուղեկցող թոռանը։ Այդ պահին Արշալույս Թադեւոսյանին է մոտենում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ողջագուրվում, հետաքրքրվում նրա առողջությամբ։

Արշալույս Թադեւոսյանը մասնակցել է  Հայրենական մեծ պատերազմին, իր խոսքով՝ չորսփողանի գնդացրով անխնա կրակել է թշնամուն, նաեւ աշխատանքային հերոս է։

Քաջարանում Արշալույս Թադեւոսյանի 100-ամյա հոբելյանի մասին պատմող նյութը՝ այստեղ։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031