Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզալցակայանի աշխատանքը դադարեցվել է. խախտումները կարող էին վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի համար

Օգոստոս 21,2023 17:39 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը  սույն թվականի օգոստոսի 21-ին ամբողջությամբ դադարեցրեց Երևանի Կենտրոն վարչական շրջանի Եզնիկ Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկ հասցեում շահագործվող բենզալցակայանի աշխատանքը։

Մինչ այդ՝  օգոստոսի 3-ին ՔՏՀԱ տեսչական մարմնի  ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհային անվտանգության մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն էին իրականացրել վերոնշյալ հասցեում շահագործվող բենզալցակայանում։

Հետազոտության արդյունքում հայտնաբերվել էին հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք կարող էին  անմիջական վտանգ ներկայացնել մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։

Ուստի՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից որոշում էր կայացրել ամբողջությամբ Երևանի Եզնիկ Կողբացու և Արամի փողոցների խաչմերուկ հասցեում գտնվող բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու մասին։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: