Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կապան խոշորացված համայնքի ղեկավարը կարո՞ղ են գնալ նույն համայնքի կազմում գտնվող Ճակատեն բնակավայր». Էդգար Ղազարյան

Օգոստոս 21,2023 18:07

«Նիկոլ Փաշինյանը Սյունիք այցի ժամանակ գնաց Կապան համայնք, որտեղ քաղաքապետն էլ գլուխը կախ դիմավորեց: Կապան համայնքը խոշորացված համայնք է, որը կազմված է մի քանի բնակավայրերից, այդ թվում՝ Ճակատեն գյուղից: Հիմա համայնքի ղեկավարը Կապան խոշորացված համայնքի կենտրոնից չի կարող գնալ իր ղեկավարած համայնքի կազմի մեջ մտնող Ճակատեն գյուղ: Նիկոլ Փաշինյանը, որ վարչապետ է, չի կարող գնալ: Վարչապետն ասում է՝ ես եկել եմ համայնք: Բայց կարող է՞ այդ նույն համայնքի մի բնակավայրից գնալ մյուս բնակավայր: Չի կարող: Ու դրա մասին Կապանի բնակիչները ոչ մի բան չեն ասում: Կապանի տոնն են տոնում: Ոնց որ հիմա մեր ամբողջ երկրում է տոն: Քաջարանում է տոն, շուտով Գորիսի տոնն է լինելու: Տեղ գյուղում մի կին ներկայանում է զոհվածի մայր ու ասում, թե շատ գոհ է Նիկոլից: Ինչի՞ համար, իր որդու զոհվելո՞ւ, թե՞ նրա համար, որ հիմա իր տան դուռը բացում ու Ադրբեջանի դրոշն է տեսնում, որը ցանկացած պահի «Կոմանդո» հատուկ նշանակության ջոկատները կարող են բերել, կանգնեցնել իր տան գլխին ու իրեն էլ սպանել:

Էդգար Ղազարյան

Ամբողջ երկրում է տոն: Կառավարության որոշմամբ «Սնուփ Դոգի» համերգի համար հատկացվել է 2 մլրդ. 318 մլն. դրամ: Դա բաժանեք 200 հազար դրամի: Սա այն գումարն է, որ յուրաքանչյուր ամիս տրվում է զոհված զինծառայողների ընտանիքներին որպես իրենց կորստի փոխհատուցում: Կազմում է 11 հազար 590 ընտանիք: Այսինքն, զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող ամսական փոխհատուցման չափը հավասար է մի համերգի տրվող պետական աջակցության: Համերգ, որն աշխարհի ոչ մի երկրում դեռ պետական աջակցությամբ չի կազմակերպվել:

Որ ասում են, թե Գորիսը սահմանամերձ քաղաք է, ու մեկը չի ասում ստոպ, Գորիսը երբվանի՞ց է դարձել սահմանամերձ: Ամիս, ամսաթիվը կասես»,- «Հայելի» ակումբի ուղիղ եթերում այսօր ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ օրերս Սյունիք կատարած այցի մասին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031