Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

«Եթե մենք չգիտակցենք և չուղղենք մեր սխալները, ամեն հաջորդ փաստաթուղթ, որ դրվելու է մեր առաջ, ավելի վատն է լինելու». Ռուբեն Վարդանյան

Օգոստոս 22,2023 23:40

«Բանակցությունները, անգամ՝ զիջումները պետք է լինեն խելացի, պետք է լինեն մտածված, ռազմավարական ու քայլ առ քայլ պլանավորված: Եթե դու մի բան զիջում ես և դրա դիմաց ոչինչ չես ստանում, դա թուլություն է: Օրինակ, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությամբ Հայաստանի գործող իշխանությունն ի՞նչ շահեց, ի՞նչ քաղաքական կամ դիվանագիտական առավելություն ստացավ, որը հետո կարողանալու է օգտագործել իր օգտին:

Եթե մենք խելացի չենք գործում՝ ստանում ենք այն, ինչ ստանում ենք: Ամեն անգամ քիչ-քիչ զիջելով, լղոզվելով դառնում ենք ենթակա, և մեզ ոչ ոք չի հարգում: Հարգում են, եթե դու ունես ողնաշար: Եթե չունես ողնաշար, քեզ չեն հարգելու և շարունակ ստիպելու են կատարել իրենց որոշումները:

Եթե մենք չգիտակցենք և չուղղենք մեր սխալները, ամեն հաջորդ փաստաթուղթ, որ դրվելու է մեր առաջ, ավելի վատն է լինելու: Եվ դրանում ոչ ոքի չենք կարող մեղադրել:

Այս ու Արցախին վերաբերող մի շարք կարևոր հարցերի մասին ենք խոսել Կարլեն Ասլանյանի հետ Azatutyun TV-ի հարցազրույցում»:

 

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031