Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս մարդուն, ովքեր կընտրեն քաղաքապետի թեկնածու, թող հիշեն Սուրմալուի զոհերի ձայները»․ Մանուկ Սուքիասյանը՝ Տիգրան Ավինյանի մասին

Օգոստոս 23,2023 21:22

«Էս իշխանությունների ապշեցնող, զայրացնող արարքներն այնքան պարբերաբար են թարմացվում, որ մի քիչ վաղ անցյալում կատարվածներն ակամայից մոռանում ենք»,- Շառլ Ազնավուրի հրապարակում «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական արշավի մեկնարկին կազմակերպված հանրահավաքի ժամանակ նշեց «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ Մանուկ Սուքիասյանը։

‘Mother Armenia’ alliance holds a gathering within the framework of its pre-election campaign on the Charles Aznavour Square of Yerevan, Armenia

Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին՝ նա հայտարարեց․ «Այդ թեկնածուն ՔՊ-ից որակապես ոչնչով չտարբերվող է։ Նրանց խտացված մարմնացումն է։ 2020-ին՝ քովիդի ժամանակ եղել է պարետը, հազարավոր զոհեր են եղել, յուրացումներ, վատնումներ, տարբեր մարդիկ այդ գործերով  են անցնում։ Դուք որոշեք՝ ովքեր յուրացումներ են արել, միայն իրենց գրպա՞նն են դրել, թե՞ իրեն էլ են բաժին տվել։ Ինքն, իբր, կապ չունի։ Երկրորդ դրվագը, երբ հայտարարվեց, որ ադրբեջանցիները Սև լիճ են մտել, նա կամուֆլյաժ հագավ, գնաց, էդ ֆոնին կանգնեց, ասաց, որ չեն վերցրել Սև լիճը։ Մինչդեռ պարզվեց, որ կեսը վերցրել են։

Երկրորդ խայտառակությունը, այդ անձնավորության գործունեության թագն ու պարծանքը ուղիղ մեկ տարի առաջ Սուրմալուի պայթյունի ժամանակ էր, երբ դեռ փլատակների տակից մարդկային ձայներ էին լսում։ Նա հայտնվեց փլատակների վրա ու իրեն հայտարարեց ՔՊ-ի թեկնածու։ Այս մարդուն, ովքեր կընտրեն քաղաքապետի թեկնածու, թող հիշեն Սուրմալուի զոհերի ձայները, թող հիշեն, թե այդ մարդը որտեղ է կարիերա արել, ինչի վրա է անուն հանել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031