Լրահոս
Օրվա լրահոսը

Եվգենի Պրիգոժինը զոհվել է ավիավթարում. «Ռիա Նովոստի»

Օգոստոս 24,2023 00:13

«Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը զոհվել է Տվերի մարզում բիզնես օդանավի կործանման հետևանքով՝ այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:

Նշվում է, որ ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ուղղությամբ: Օդանավում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են:

Ըստ գործակալության` ուղեւորների ցանկում եղել է նաև Պրիգոժինի անունը: Ըստ գործակալության աղբյուրի` աղետի վայրում հայտնաբերվել է 8 զոհի մարմին:  Այդ պատճառով որոշ աղբյուրներ պնդում են, թե հավանական է, որ Պրիգոժինը զոհված չէ:

Իսկ ահա «Վագներ»-ին մոտ կանգնած Grey Zone տելեգրամյան ալիքը գրել է, որ Պրիգոժինը զոհվել է «Ռուսաստանի դավաճանների գործողությունների» հետևանքով:

 Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031