Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Զախարյանն ընդգրկվել է «Լաս-Պալմասի» հետ հանդիպման հայտացուցակ

Օգոստոս 25,2023 14:12

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության երրորդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» այսօր մրցակցի հարկի տակ խաղալու է «Լաս-Պալմասի» հետ: Հանդիպումը մեկնարկելու է Երեւանի ժամանակով ժամը 21:30-ին:

Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ Մոսկվայի «Դինամոյից» օգոստոսի 19-ին «Ռեալ Սոսիեդադ» տեղափոխված հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան Արսեն Զախարյանն արդեն ընդգրկվել է նոր ակումբի հայտացուցակում: Մնում է, որ գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը նրան խաղաժամանակ տրամադրի՝ նորամուտը նշելու համար: Ավելի վաղ մարզիչը Արսեն Զախարյանի մասին ասել էր. «Նա ինձ զարմացրեց, ոչ թե խաղամակարդակով, այլ նրանով, թե ինչպես ադապտացվեց: Լավ ֆուտբոլիստները շատ արագ են ադապտացվում: Չնայած անգլերենին լավ չտիրապետելուն, նա շատ արագ ընկալեց իմ պահանջները եւ յուրացրեց»:

«Ռեալ Սոսիեդադը» երկու տուրից հետո 2 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականում, իսկ «Լաս-Պալմասն» ունի մեկ միավոր եւ 15-րդն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031