Aravot.am-ի տեղեկություններով, օրերս մեկ ամսով կալանավորվել են ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի օպեր բաժնի պետ Ավետիք Սուջյանն ու օպերատիվ բաժնի եւս մեկ աշխատակից։ Նրանք այժմ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում են։
Ըստ մեր աղբյուրների՝ նրանք մեղադրվում են պաշտոնեական փաստաթղթեր ոչնչացնելու մեջ։



















































