Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռևս օգոստոսի կեսերից ադրբեջանական տեղեկատվական ցանցը նախապատրաստում էր սեփական հանրությանը ՀՀ-ի դեմ նոր գործողությունների. Տաթևիկ Հայրապետյան

Սեպտեմբեր 01,2023 13:34 Share

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր էջում, մասնավորապես, գրել է.

Դեռևս օգոստոսի կեսերից ադրբեջանական տեղեկատվական ցանցը նախապատրաստում էր սեփական հանրությանը Հայաստանի դեմ նոր գործողությունների: Ադրբեջանի իշխող ուժի պատգամավորը օգոստոսի 16–ի իր հարցազրույցում նշել էր, թե իբր. «Հայաստանը զինտեխնիկա է տեղակայում Ադրբեջանի հետ պայմանական սահմանի երկայնքով, տարածվում են հրետանային կայանքների տեղափոխման հետ կապված կադրեր, ինչը հիշեցնում է նախորդ տարվա սեպտեմբերի իրադարձությունները… Ադրբեջանը նույնպես կարող է ստիպված լինել նման քայլի գնալ…»:

Մեկ այլ քարոզչական կայք էլ հոդված էր տարածել օգոստոսի 18–ին՝ նշելով, որ ՄԱԿ–ի ԱԽ նիստից հետո երրորդ պատերազմն ավելի է մոտեցել:

Ադրբեջանը հստակ նպատակաուղղված կերպով գնում է Հայաստանի դեմ նոր ագրեսիայի, որքան կտևի, ինչպիսի շարունակություն դա կունենա՝ կախված է միջազգայինների արձագանքից, իհարկե նաև՝ մեր բանակի կանխարգելիչ գործողություններից: Կարևոր է՝ տեղեկատվական առումով ճիշտ ներկայացնել իրավիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930