Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Սխերմերսին ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով անձանց իրավունքների խախտումները

Սեպտեմբեր 04,2023 16:23

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ընդունել է Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական առաքելությունն ավարտող Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին:

✔Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպան, գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիկսը։

✅ Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սխերմերսին պաշտոնավարման ժամանակահատվածում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացրած աշխատանքի և սերտ համագործակցության համար։

✅ Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով անձանց հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումները։ Բացի այդ, Պաշտպանն անդրադարձել է Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա տղամարդուն ադրբեջանցիների կողմից առևանգելու դեպքին։ Անահիտ Մանասյանը նշել է, որ Վագիֆ Խաչատրյանի իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային-իրավական երաշխիքների և չափանիշների խախտմամբ: Պաշտպանը հատուկ ընդգծել է, որ նման նախադեպերը կրում են շարունակական բնույթ, անընդունելի և դատապարտելի են։

✅ Քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգությամբ պայմանավորված` մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին առնչվող, ինչպես նաև գտնվելու վայրն անհայտ զինծառայողների, հայ ռազմագերիների վերադարձի և իրավունքների երաշխավորման հետ կապված հարցեր։

✅ Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև քննարկվել են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր։ Պաշտպանը նշել է, որ վերոնշյալ հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության կենտրոնում։

📌Իր հերթին դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վստահություն հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստան-Նիդերլանդներ փոխգործակցությունը կշարունակի մնալ բարձր մակարդակի վրա։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930