Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիների ընտրական իրավունքի արդյունավետ պաշտպանությունն իրականացնելու նպատակով Պաշտպանի աշխատակազմում քննարկում է անցկացվել ԿԸՀ ներկայացուցիչների հետ

Սեպտեմբեր 07,2023 19:00

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի` Երևանի ավագանու ընտրությունների անկախ մշտադիտարկում իրականացնող աշխատանքային խմբի անդամներն այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հանդիպել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) քարտուղար Արմեն Սմբատյանի և իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանի հետ։

«Պատշաճ ընտրական գործընթացի կազմակերպումն իրավունքի գերակայության և ժողովրդավարության կարևոր ցուցիչ են։ Արդյունավետ համագործակցության պայմաններում կարող ենք խնդիրներին տալ լուծումներ նախքան դրանց ծագելը։ Այս հանդիպումը հնարավորություն է առկա խնդիրները, մեզ մոտ ստացվող բողոքները, ինչպես նաև օրենսդրական բացերը միասին քննարկելու, և լուծման մեխանիզմներ մշակելու տեսանկյունից»,- ողջունելով հյուրերին` ասել է Պաշտպան Անահիտ Մանասյանը։

Հանդիպման ընթացքում իրականացվել է մի շարք հարցերի առնչությամբ քննարկում, ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից ներկայացվել են նախորդ ընտրությունների ժամանակ արձանագրված և ներկայումս ևս հավանական խնդիրները, նախանշվել են համագործակցության ուղղություններ։

Անդրադարձ է կատարվել հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի պատշաճ իրացմանը։

Արմեն Սմբատյանը տեղեկացրել է, որ այս տարի շուրջ 180 ընտրատեղամաս մատչելի կամ մասամբ մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար, բոլոր ընտրատեղամասերում առկա կլինեն բրայլյան կաղապարով քվեաթերթիկներ, որոնք հնարավորություն կտան տեսողության խնդիրներ ունեցող քաղաքացիներին քվեարկել անձամբ։ Նա ներկայացրել է նաև ընտրական օրենսդրության վերջին փոփոխությունները, ինչպես նաև ընտրական գործընթացին առնչվող տարաբնույթ խնդիրների վերաբերյալ հանձնաժողովի մոտեցումները։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու հերթական ընտրություններին ընտրական իրավունքների երաշխավորումն ու առավել արդյունավետ պաշտպանությունն ապահովելու նպատակով Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Այդ օրը աշխատակազմն աշխատելու է արտակարգ ռեժիմով՝ հետևելով և արձագանքելով մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներին, ինչպես նաև դրանց առնչությամբ Պաշտպանի լիազորությունների շրջանակներում ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ:

Ընտրական իրավունքի իրացմանն առնչվող բողոքները Պաշտպանի աշխատակազմ կարող եք ուղղել շուրջօրյա անվճար գործող թեժ գիծ հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930