Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ինչ-որ մեկին կոնկրետ սպառնալիք է եղել՝ աշխատանքից կազատվի, ես անձամբ կզբաղվեմ այդ մարդով». Ավինյանը՝ հրապարակված տեսագրության մասին

Սեպտեմբեր 09,2023 19:21

Այսօր Ավանում քարոզարշավի ժամանակ լրագրողները Ավինյանին հարցրեցին վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի մասին, երբ հավաքներին մարդկանց ստիպողաբար բերում են: Նա պատասխանեց. «Ես հորդորել եմ բոլոր նմանատիպ դեպքերում դիմել ոստիկանություն, դիմել ինձ եւ կամ դիմել ինձ անանուն, եթե չեն ուզում իմանան: Ես վստահեցնում եմ, որ սա կունենա հետեւանքներ: Բայց մյուս կողմից էլ հարց կարող է առաջանալ՝ եթե Երեւան քաղաքում մենք 24 մանկապարտեզ կառուցում ենք, ՀՀ-ում դիտարկում ենք բոլոր մանկապարտեզներում աշխատավարձերի բարձրացում, մենք էդ մարդկանց մեջ աջակիցներ ունե՞նք, թե՞ չունենք: Հարց եմ տալիս՝ այսքան բարեփոխման մեջ մենք աջակիցներ ունե՞նք, թե՞ չունենք: Առհասարակ 2018-ից այս կողմ ստիպողաբար որեւէ մեկին որեւէ բան անել տալը ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է: Ես չեմ հասկանում դա ոնց է հնարավոր եւ ինչով են վախեցնում այդ մարդկանց: Եթե ինչ-որ մեկին կոնկրետ սպառնալիք է եղել՝ աշխատանքից կազատվի, ես անձամբ կզբաղվեմ այդ մարդով»:

Անդրադառնալով համացանցում տարածված տեսագրությանը, որտեղ երեւում է, թե ինչպես են դպրոցներից, մանկապարտեզներից կոլեկտիվներով եկել Ավինյանի քարոզչությանը՝ նա ասաց. «Այդ հրապարակողները մի տարի է՝ տարբեր բաներ են հրապարակում, իրանց հրապարակածների 70%-ի մեջ կա ինչ-որ կեղծիք եւ սուտ: Այդ մարդկանց հրապարակած որեւէ տեսակի ինֆորմացիայի նկատմամբ վստահություն չկա: Ես ավելի շուտ կհավատամ մանկապարտեզի տնօրենին, դաստիարակին, ով թեկուզ ինձ «անանիմնի» նամակ գրի ու ասի՝ այ էս մարդը ինձ այսպիսի բան է ասել, ես խոստանում եմ, դրա հետքերով կգնամ, բայց ես գրեթե վստահ եմ, որ ստիպողաբար նախ հնարավոր չի, երկրորդն էլ՝ չկա այդպիսի բան»:

«Ծիծաղելի է»,- կողքից արձագանքեց նաեւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հաստատելով Ավինյանին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930