Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ամասիայում ևս իշխանափոխություն է սպասվո՞ւմ․ լարվել են ՀՀ իշխանության ու ՏԻՄ-ի հարաբերությունները

Սեպտեմբեր 11,2023 20:05

Aravot.am-ին հասած տեղեկություններով, վերջերս լարվել են ՀՀ ներկայիս իշխանության և Շիրակի մարզի Ամասիա խոշորացված համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հարաբերությունները։

Չի բացառվում, որ Ամասիա խոշորացված համայնքում ևս տեղի ունենա իշխանափոխություն,  ինչպես Անիում, Ախուրյանում. ՔՊ-ն կարողանա հասնել գործող տեղի իշխանության հրաժարականին։

Ամասիա խոշորացված համայնքում երկու տարի առաջ տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների ժամանակ թեև ամենաշատ ձայները հավաքել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր անկուսակցական Մերգել Ղարիբյանը՝ Արփի խոշորացված համայնքի ղեկավարը, սակայն իշխանությունը ստանձնեց «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը՝ ՀՀԿ-ի հետ համատեղ։

Ամասիա համայնքի ղեկավար դարձավ Ջեմմա Հարությունյանը՝ «Աշոցք ճանշինի» ղեկավար Մարսել Կարապետյանի կինը, տեղակալ՝ ՀՀԿ-ական Արթուր Մկրտումյանը։

Ամասիայում իշխանության ձևավորումից հետո տևական ժամանակ բողոքի ակցիաներ էին ընթանում․ ՔՊ-ականները դատի էին տվել ու պահանջում էին նոր ընտրություններ։ Նրանք նույնիսկ ինքնաբացարկի դիմումներ ներկայացրեցին՝ հրաժարվելով իրենց վեց մանդատներից։

ՀՀ ներկայիս իշխանությունը մեծահարուստ Կարապետյանների ընտանիքին (Ջեմմա Հարությունյանի տեգրը՝ Գենիկ Կարապետյանը «Հին Արենի» գինու գործարանի, Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի սեփականատերն է, նրանց էր նաև պատկանում  Ամասիայի «Բանդիվան» կաթնամթերքի գործարանը) դիտարկում է որպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվողի։

Aravot.am-ը Ամասիայում հնարավոր իշխանափոխության մասին լուրերը ճշտելու նպատակով փորձեց պարզաբանումներ ստանալ Շիրակի մարզի ՔՊ պատասխանատուներից, սակայն առայժմ չեն մեկնաբանում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930