Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչատուր Քոքոբելյանի՝ բջջային հեռախոսին հաղորդագրությունները դրանից մի քանի րոպե առաջ՝ նույն բովանդակությամբ և նույն տեքստով՝ ելք են արվել եղբոր՝ Վաչիկ Քոքոբելյանի հեռախոսահամարից

Սեպտեմբեր 12,2023 15:28

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերժ Ռուշանյանի նախագահությամբ սեպտեմբերի 12-ին շարունակվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր՝ Գրիշա Քոքոբելյանի առեւանգման գործի քննությունը։

Մեղադրյալները երեքն են՝ Մուրադ Մուրադյան, Սուրեն Մանուկյան, Թաթուլ Պողոսյան, Արմեն Քամայլյան։ Նրանք մեղադրվում են 2022թ․ հուլիսի 27-ին Գրիշա Քոքոբելյանին առեւանգելու մեջ եւ նրա որդուց՝ Խաչատուր Քոքոբելյանից պահանջել են 3000000 ԱՄՆ դոլար, որից փաստացի ստացել են 40000 ԱՄՆ դոլար։

Դատական նիստի ընթացքում Սուրեն Մանուկյանը հայտարարեց, որ Խաչատուր Քոքոբելյանի կողմից նախաքննության մարմնին ներկայացրած կարճ հաղորդագրությունների պատճենները, որոնք իբր արտասահմանյան հեռախոսահամարներից են եկել, պարզվել է՝ որ մինչեւ Խաչատուր Քոքոբելյանի հեռախոսահամարին հասնելը՝ դուրս են եկել նրա հարազատ եղբոր՝ Վաչիկ Քոքոբելյանի հեռախոսահամարից։

Սա Սուրեն Մանուկյանի պաշտպանի խոսքով շոկային էր անգամ դատավորի համար եւ նա հայտարարեց ընդմիջում՝ ներկայացված փաստաթղթերին ծանոթանալու համար։ Պաշտպանի խոսքով չի բացառվում, որ այս փաստի հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930