Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ»-ական նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանին մեղադրանք է առաջադրվել

Սեպտեմբեր 12,2023 16:03

 Փաստինֆո. «ՔՊ»-ական նախկին պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը մեղադրվում է՝ օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու մեջ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 344-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը կամ այդ անձի կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը): Գործի նախաքննությունն ավարտվել է, եւ այն ուղարկվել է դատարան: Այն գտնվում է Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանի վարույթում:

Ուլիխանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ երկրից բացակայելու մասին արգելքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930