Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս պահին ոտքի վրա մեկնաբանելու հարց չէ դա»․ Արարատ Միրզոյանը՝ Բաքվի առաջարկների մասին

Սեպտեմբեր 15,2023 19:20

ՔՊ երթից առաջ լրագրողները ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ի՞նչ բովանդակությամբ նամակ է ուղարկել։ «Պաշտոնական»,- արձագանքեց Արարատ Միրզոյանը։ Հիշեցնենք, որ Պուտինը հայտարարել էր, թե Փաշինյանն իրեն ծավալուն նամակ է ուղարկել։

Օրերս Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ադրբեջանական կողմի նոր առաջարկները, եւ էական հարցեր կան, որտեղ կողմերի դիրքորոշումները դեռեւս բավականին հեռու են միմյանցից։ Լրագրողները հետաքրքրվեցին նախարարից՝ ո՞ր հարցերի շուրջ են տարաձայնությունները։ «Այս պահին ոտքի վրա մեկնաբանելու հարց չէ դա»,- արձագանքեց Միրզոյանը։

Արարատ Միրզոյանը նաեւ հավելեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին ոչ մի նոր բան չի կարող ասել։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930