Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի մետրոպոլիտենը փակ է

Սեպտեմբեր 24,2023 11:33
metro

Հարգելի՛ ուղևորներ,

տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ Երևանի մետրոպոլիտենն այսօր փակ կլինի։

Երեկ արդեն իսկ տեղեկացրել էինք,որ ժամը 08:15-ի դրությամբ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի «Սասունցի Դավիթ» կայարանից «Գործարանային» կայարան ուղեհատվածում տեղի էր ունեցել գնացքի տեխնիկական խափանում։

Դեպքի վայրում աշխատում էր ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Մանրամասնել էինք նաև, որ վագոնի առջևի ձախակողմյան անիվը վնասվել էր և կիսով չափ դուրս էր եկել ռելսից։ Ամբողջ օրվա ընթացքում փրկարարները մետրոպոլիտենի մասնագետների հետ աշխատանքներ են իրականացրել՝ վագոնը ռելսերի վրա տեղափոխելու և բնականոն երթևեկությունն ապահովելու ուղղությամբ։

Հանրությանը իրազեկվել էր, որ ժամը 18:00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել էր։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ մետրոպոլիտենի տնօրինությունը որոշեց այսօր դադարեցնել մետրոպոլիտենի աշխատանքները՝ բոլոր գնացքների տեխնիկական զննումն ապահովելու նպատակով։
Մեր թիմը հավատարիմ է իր կարգախոսին՝ մեզ համար յուրաքանչյուր ուղևորի արագ,անվտանգ ու անխափան երթևեկությունն ամենակարևորն է։

Պատճառված անհարմարության համար՝ հայցում ենք ուղևորների ներողամտությունը։

ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930