Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը մարդկային, մտավոր և ֆինանսական բոլոր միջոցներն ուղղելու է Արցախի մեր հայրենակիցներին օգնելու համար

Սեպտեմբեր 25,2023 18:50

ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐԱԳ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԱՐՑԱԽԻ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գիտակցելով ստեղծված իրավիճակի բարդությունը, այս օրերին մարդկային, մտավոր և ֆինանսական բոլոր միջոցներն ուղղելու է Արցախի մեր հայրենակիցներին օգնելու համար։

ԱՏՁՄ-ն կիրականացնի մի շարք արագ արձագանքման միջոցառումներ՝ Արցախի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարներին, աշակերտներին և նրանց ընտանիքներին օգնություն հասցնելու համար։

Կոռնիձորում տրանսպորտի, կեցության, առողջական խնդիրների, սննդի հարցերը լուծելու համար ԱՏՁՄ-ում գործում է արագ արձագանքման խումբ, իսկ Արցախի խմբավարները, որոնք կուզենան աշխատել «Արմաթ»-ի մարզերի՝ խմբավարի թափուր հաստիք ունեցող աշխատանոցներում, նրանց ցանկությամբ մարզն ընտրելով՝ անմիջապես կապահովվեն աշխատանքով։

Մեր հայրենակիցներին դրամական աջակցության համար ցանկացողները կարող են այցելել https://armath.am/hy/donate էլեկտրոնային հասցեով և նվիրատվության մեկնաբանություններում նշել, որ գումարը ցանկություն ունեն ուղղել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների օգնությանը։

Նրանք, ովքեր պատրաստ կլինեն ֆինանսական, մարդկային և մտավոր ռեսուրսով աջակցել, կարող են կապ հաստատել շտաբի ղեկավար Սեդրակ Վարդանյանի (+374 98 40 65 01) կամ Մայա Շահումյանի (+𝟯𝟳𝟰 𝟵𝟯 𝟮𝟳 𝟯𝟬 𝟰𝟬) հետ։

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան մասնակցել սննդի, դեղամիջոցների պաշարով և կեցության վայրով մեր հայրենակիցներին ապահովելու համար, կարող են կապ հաստատել +374 11 548881 հեռախոսահամարով կամ այցելել Ոսկերիչների 1 հասցեով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930