Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր հայաթափվում է Արցախը, վաղը կարող է հայաթափվել Սյունիքը, սիրելի ուսանողներ, ոտքի՛». Անդրանիկ Թեւանյանը բերման ենթարկվեց

Սեպտեմբեր 26,2023 12:03

«Մայր Հայաստան» դաշինքի համակարգող Անդրանիկ Թեւանյանը բերման է ենթարկվել։ Նա իրազեկման երթ էր անում բուհերի տարածքում։

«Սիրելի ուսանողներ, արդեն դրված է Հայաստանի հարցը։ Այսօր արցախցիները մեծ խցանումների միջով լքում են Արցախը, եւ վաղը, Աստված մի արասցե, մենք տեսնելու ենք Սյունիքի հայաթափումը։ Սյունիքի անկումը նշանակելու է ՀՀ անկում, դա որեւէ կերպ չի կարելի թույլ տալ։ Դուք ձեր դասադուլով, փողոց դուրս գալով՝ կարող եք նպաստել ՀՀ ինքնիշխանությանը ու անկախությանը։ Խնդրում ու պահանջում ենք ձեզանից՝ ակտիվորեն մասնակցել պայքարին»,- ասաց Թեւանյանը։ Նա հայտարարեց, որ գերնպատակը պետք է լինի Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։

Ագրարային համալսարանի բակում իրազեկման աշխատանք իրականացնելիս ոստիկանները բերման ենթարկեցին նրան։ Ոստիկանները չպատասխանեցին հարցին, թե ի՞նչ հիմքով են բերման ենթարկում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930