Լրահոս
Օրվա լրահոսը

Դեռ ժամանակ կա կանխելու ցեղասպանությունը. Հենրիխ Մխիթարյանը կոչ է հղել միջազգային առաջնորդներին

Սեպտեմբեր 26,2023 12:31

Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «X»-ի իր միկրոբլոգում (նախկինում՝ Թվիթեր) գրել է.

Տասը ամիս տևած շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին ադրբեջանական զինուժը սկսեց դաժան գնդակոծել Լեռնային Ղարաբաղը։ Սիրտս կոտրվում է, երբ տեղեկանում եմ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և զանգվածային արտագաղթով Հայաստան փախչող հազարավոր հայ ընտանիքների տրավմայի, կորստի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին:

Իրավիճակը, որով այժմ տառապում են Լեռնային Ղարաբաղում մարդիկ, հիշողություններ է բերում պատմության ամենամութ ժամերից։

Մենք հաճախ ափսոսանքով հետ ենք նայում սպանությունների, էթնիկ զտումների և համակենտրոնացման ճամբարների այդ մութ էջերին և ափսոսում, որ ոչ ոք չկանգնեցրեց այդ ամենը:

Անցյալի վայրագությունների զոհերին հետ բերել չենք կարող, բայց մենք դեռ ժամանակ ունենք կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։

Այս սարսափի ֆոնին մեզ անհրաժեշտ է Լաչինի միջանցքով անհապաղ մոբիլիզացնել հումանիտար օգնությունը և միջազգային դիտորդական առաքելությունների տեղակայել մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունները դադարեցնելու համար:

Այժմ հրատապ է, որ միջազգային առաջնորդները ոտքի կանգնեն՝ օգտագործելու բոլոր հնարավոր քաղաքական գործիքները տարածաշրջանում ռազմական գործողություններին վերջ դնելու համար:

Երեխաներն իրավունք ունեն խաղաղ ապրելու իրենց հայրենիքում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930