Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է, եթե կարիք լինի, կազմակերպենք ԼՂ-ից բռնի տեղահանվածներին Շիրակի մարզում տեղավորելու, աջակցություն տրամադրելու հարցերը». Մուշեղ Մուրադյան

Սեպտեմբեր 26,2023 16:34

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետի տեղակալների, աշխատակազմի ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին Շիրակի մարզում տեղավորելու հետ կապված մի շարք հարցերի։

«Այսօր մենք պետք է համայնքների հետ համագործակցված աշխատանքի արդյունքում, եթե կարիք լինի, կազմակերպենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիներին Շիրակի մարզում տեղավորելու, ընտանիքներին աջակցություն տրամադրելու հետ կապված հարցերը։ Ընթանում են բռնի տեղահանված անձանց հաշվառման տվյալների ամփոփում, կարիքների գնահատման նույնականացման աշխատանքներ։ Անհրաժեշտությունից ելնելով՝ աշխատակազմի և համայնքապետարանների, պատասխանատու մի շարք այլ կառույցների աշխատակիցների մասնակցությամբ, պետք է պատրաստ լինենք անելու հնարավորը մեր հայրենակիցներին պատշաճ ընդունելու և նրանց կեցության հարցերը կարգավորելու համար։ Բոլորիս ջանքերը պետք միտված լինեն աշխատանքներն արդյունավետ կազմակերպելուն»։

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև մարզպետի աշխատակազմի ընթացիկ աշխատանքներին, մարզում իրականացվող քաղաքաշինական, տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին, դրանց անխոչընդոտ իրականացմանը, սեփական եկամուտների հավաքագրմանը։ Մարզպետը նշել է, որ աշխատակազմը պետք է առավել զգոն լինի, ամեն ինչ պետք է արվի աշխատանքների բնականոն ընթացքն ապահովելու և բացթողումներ չունենալու համար։

Շիրակի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930