Լրահոս
Օրվա լրահոսը

Ես վաղը մասնակցելու եմ անցկացվելիք երթին ի աջակցություն Ռուբեն Վարդանյանի. Վիկտոր Մնացականյան

Սեպտեմբեր 29,2023 21:07 Share

Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ, «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանը գրում է.

«Ներկայիս բարդ ու  դժվարին ժամանակներում մեր երկիրը Ռուբեն Վարդանյանի նման աննկարագրելի հայասեր ու միջազգային մակարդակի  մարդու և գործչի կարիքը շատ ունի։ Մեզ անհրաժեշտ են նրա նման նվիրյալ և ազդեցիկ  անհատներ, որոնց  ձայնը լսելի է նաև Հայաստանի սահմաններից դուրս և որոնք պատրաստ են իրենց միջոցներն ու  ռեսուրսները, սիրտն ու հոգին ներդնել ազգի և երկրի  ապագայի, հայկական աշխարհի համար: Հայաստանին, Արցախին և հայի ինքնությանը նրա նվիրվածության ակնառու  օրինակներից են Դիլիջանում իրականացված  այն ծրագրերն ու ներդրումները, որոնց շնորհիվ այն  անհերքելիորեն դարձել է  մեր ամենամրցունակ քաղաքներից մեկը։ Չմոռանանք, որ մինչև վերջերս էլ  նա Արցախում չէր դադարեցրել իր ծրագրերը։

Ես պատիվ եմ ունեցել մի շարք ծրագրերի շրջանակում համագործակցելու Ռուբենի  և նրա թիմի հետ, այդ թվում՝ Նոյեմբերյանում, Ալավերդիում, ինչպես նաև այլ իրականացվող ծրագրերում։

Զորակցությունս եմ հայտնում Ռուբենին և նրա ընտանիքին։

Վստահաբար, նա դեռ  կկարողանա շարունակել իր բովանդակալից ու հայրենանվեր աշխատանքը հանուն հայության :

Ես վաղը մասնակցելու եմ անցկացվելիք երթին ի աջակցություն Ռուբեն Վարդանյանին։

Լինենք Ռուբեն Վարդանյանի և, ի դեմս նրա, մեր բոլոր այն հայրենակիցների կողքին, ովքեր առևանգվել են Ադրբեջանի կողմից»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930