Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԵԿՈ-ի թիմը Երևանում քննարկել է պետական համակարգում կոռուպցիայի կանխարգելմանն առնչվող հարցեր

Հոկտեմբեր 02,2023 17:28

Հայաստանում տեղի են ունեցել Եվրոպայի խորհրդի «Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի» (ԳՐԵԿՈ) գնահատող թիմի քննարկումները՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

ԳՐԵԿՈ-ի կողմից ՀՀ գնահատման 5-րդ փուլը մեկնարկել է դեռևս 2022թ.-ի դեկտեմբերից, որի շրջանակում ուսումնասիրվում և գնահատվում է Վարչապետի և վերջինիս խորհրդականների, փոխվարչապետների և վերջիններիս խորհրդականների, նախարարների և վերջիններիս խորհրդականների, նախարարների տեղակալների, ինչպես նաև ոստիկանության ողջ համակարգի առնչությամբ առկա կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության, ներառյալ կոռուպցիոն դեպքերի քննության ողջ համակարգի կառուցակարգերը՝ օրենսդրական և իրավակիրառ մակարդակում, ինչպես նաև՝ այդ կապակցությամբ ընկալումները հասարակության և ԶԼՄ շրջանակներում:

ԳՐԵԿՈ-ի կողմից 5-րդ փուլի շրջանակում ՀՀ գնահատման զեկույցը կընդունվի 2023թ.-ի մարտին ԳՐԵԿՈ-ի լիագումար նիստին և կտրվեն հանձնառություններ: Այնուհետև ԳՐԵԿՈ-ին տարեկան կտրվածքով հաշվետվություն է ներկայացվելու տրված հանձնառությունների կատարման վերաբերյալ: Հանձնառությունների կատարման գործընթացն իրականացվելու է տարեկան կտրվածքով՝ այնքան ժամանակ, մինչև ԳՐԵԿՈ-ն համարի, որ պարտավորությունները բավարար չափով կատարված են:

Այցի շրջանակներում ԳՐԵԿՈ-ի գնահատող թիմը հանդիպումներ է ունեցել վերոնշյալ պետական պաշտոնյաների հետ: ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել փակ հանդիպում՝ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի շրջանակում ՀՀ-ին գնահատելու համար:

ՀՀ արդարադատության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031