Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը հրապարակել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների թարմացված ցուցակը

Հոկտեմբեր 03,2023 12:04 Share

Ադրբեջանը հրապարակել է սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների թարմացված ցուցակը։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի Պաշտպանության նախարարության տվյալները, ցուցակում ներառվել է ևս 5 զինծառայողի անուն։

Այսպիսով, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ զոհված ադրբեջանցիների թիվը դարձել է 191։

Ադրբեջանի Առողջապահության նախարարությունն իր հերթին հայտարարել է 192 զոհի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել