Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը խաղացել են միմյանց հետ

Հոկտեմբեր 16,2023 14:41 Share
Աջակցեք aravot.am-ին

Շախմատի ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում երկրորդ ու վերջին հանգստյան օրվանից հետո մասնակիցները վերսկսեցին պայքարը իններորդ տուրում:

Տղամարդկանց առաջնությունում միմյանց հետ խաղացին մեր հայրենակիցներ Սամուել Սեւյանն ու Լեւոն Արոնյանը, որոնք ի հայտ չբերեցին հաղթողին: Նախավերջին տուրից առաջ Արոնյանն ու Սեւյանն ունեն 4,0-ական միավոր եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են, համապատասխանաբար, 6-րդ եւ 8-րդ տեղերը:

Կանանց պայքարում Տաթեւ Աբրահամյանը սպիտակներով պարտության մատնեց միջազգային վարպետ Աննա Զատոնսկիխին եւ 5,0 միավորով բարձրացավ հինգերորդ հորիզոնական:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: