Դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 13-ը ժամը 06:00-ն, փակ է լինելու Երևանի Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի պողոտան Հերացու փողոցին կապող ճանապարհահատվածը: Միաժամանակ փակ է լինելու նաև Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող թունելը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ


















































