Լրահոս
Օրվա լրահոսը

Հորդորում եմ հենց քեֆի երգիչներին, դուք կարող էք փոխվել, որպեսզի ձեզ սիրողներն էլ փոխվեն․ Աննա Մայիլյան

Նոյեմբեր 19,2023 19:26

ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջերս ավելի ու ավելի եմ լսում, թե ինչո՞ւ մեր համաշխարհային համբավ ունեցող երաժիշտները չեն արտահայտվում կատարված իրողությունների դեմ, չեն կանգնում ժողովրդի կողքին։ Ուզում եմ հստակ բացատրել, թե ինչու։ Ազգային մշակույթը ներկայացնող, երկրի պատիվը պահող մեր արվեստագետները կարծես տարիներ ի վեր հենց ժողովրդին պետք չլինեին, ժողովուրդը ավելի գնահատում է խորովածն ու խաշը մարսել ապահովող երգիչներին։

Սա ցավով եմ ասում, միշտ էլ ասել եմ։ Իհարկե, ժողովուրդը կարող է սիրել կամ չսիրել այս կամ այլ երաժշտական ժանրը, բայց գոնե պետք է հասկանա, որ քեֆի երգը երկիր ու ազգ ներայացնել չի կարող, մանավանդ երբ այդ նյութը բացարձակ հայկականի հետ ոչ մի կապ չունի, բացի սխալ շեշտավորված հայերենի։

Այդ երգը թարգմանես թրքերեն, հանգիստ կընկալվի որպես տվյալ ազգի երգ։ Դե եթե այդ երգիչները ավելի կարևոր են ձեզ համար, թող իրենք էլ խոսեն, արտահայտվեն, պաշտպանեն ազգային շահը։ Կարո՞ղ են։ Ամեն բան սխալ է և այս սխալները ե՞րբ պետք է շտկվեն, ե՞րբ պետք է ի վերջո գնահատենք դարերի խորքից եկած բարձրաստիճան ազգային մշակույթը, լեզուն, հավատքը, գնահատենք այդ մարդկանց, ում շնորհիվ համաշխարհային բեմերում հնչում է հայի անունը, ում միջոցով այլ պետությունները ծանոթանում են մեր մշակույթին։

Չէ՞ որ քյաբաբի երգը չի անում դա։ Հիմա կասեք, բա հարսանիքն ու ծնունդը ո՞նց անենք։ Շատ հանգիստ՝ արժանապատիվ հայ ազգային երգ ու պարով։ Կրկին հորդորում եմ հենց քեֆի երգիչներին, դուք կարող էք փոխվել, որպեսզի ձեզ սիրողներն էլ փոխվեն։ Հենց դուք սկսեք, փորձեք կատարել հենց ազգայինը։ Ձեզ ճանաչողները կսկսեն հենց դա լսել և սիրել։ Մնում է ուսումնասիրեք կատարման օրենքները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930