Լրահոս
Օրվա լրահոսը

Նյու Յորքի Հանրային գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնը կկրի Վարդան Գրեգորյանի անունը

Նոյեմբեր 21,2023 13:39

Նյու Յորքի Հանրային գրադարանի հոգաբարձուների խորհուրդը որոշել է գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնն անվանել ի պատիվ Վարդան Գրեգորյանի: Այս մասին տեղեկացնում է Նյու Յորքի հանրային գրադարանի կայքը՝  The New York Public Library նշելով, որ որոշումն ի ցույց է դնում Վարդան Գրեգորյանի ծանրակշիռ ներդրումը գրադարանի վերականգնման ու վերածնման գործում:

Հատկապես վերջին շրջանում Վարդան Գրեգորյանը հայտնի էր նաև Հայաստանում: Նա Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի հետ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն էր, ինչպես նաև ընդգրկված էր Հայաստանում գործող UWC միջազգային դպրոցի խորհրդի կազմում:

Նյու Յորքի հանրային գրադարանի կայքը տեղեկացնում է, որ Գրեգորյանը գրադարանի նախագահն է եղել 1981-89 թվականներին և, իրականացնելով կառուցվածքային ու ֆինանսական բարեփոխումներ, բարձրացնելով գրադարանի հեղինակությունը՝ այն դարձրել է քաղաքացիական ու կրթական կարևորագույն կենտրոն:

«Գրեգորյանը գրադարանը դարձրեց ոչ միայն գրքերի պահման կենտրոն, այլև մշակութային ու գրական միջոցառումների անցկացման գլխավոր վայր»,- նշում է կայքը՝ մեջբերելով Գրեգորյանի հետևյալ խոսքերը. «Մարդիկ այս կամ այն կերպ անմահության անհագուրդ ցանկություն ունեն, և կարծում եմ բացի գրադարանից աշխարհում չկա որևէ այլ ինստիտուտ, որը կարող է տալ այդ անմահությունը՝ երկրային անմահությունը… Բոլոր շենքերը փոխվում են, անունները փոխվում են, և միայն գրադարանն է, որ պահում է հիշողությունը, բոլորի ձեռքբերումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930