Լրահոս
Օրվա լրահոսը

Միրզոյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ նշելով այս ծրագրի կողմից ընձեռվող հնարավորությունները՝ տարածաշրջանի և դրանից դուրս երկրների միջև փոխկապակցվածության ձևավորման առումով

Դեկտեմբեր 01,2023 14:20

Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Դանիայի Թագավորության ԱԳ նախարար Լարս Լոկե Ռասմուսենի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել ՀՀ և ԵՄ միջև խորացող գործընկերության հիմնական ուղղությունների շուրջ։

Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի համատեքստում Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարները կարևորել են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանմամբ և բացառապես երկխոսության և բանակցային գործընթացի միջոցով առկա հարցերի հանգուցալումը: Այս համատեքստում նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել հոկտեմբերին Գրանադայում քառակողմ հանդիպումից հետո ընդունված հայտարարության մեջ արտացոլված սկզբունքները՝ նշելով, որ դրանք նոր չեն քաղաքակիրթ աշխարհի համար և դրանց նկատմամբ բոլոր ներգրաված կողմերի ամուր հանձնառությունը թույլ կտա Հարավային Կովկասում ապահովել կայունություն։

Արարատ Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը՝ նշելով այս ծրագրի կողմից ընձեռվող հնարավորությունները՝ տարածաշրջանի և դրանից դուրս երկրների միջև արդյունավետ փոխկապակցվածության ձևավորման առումով։

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայ բնակչության կարիքների և իրավունքների հասցեագրմանը։

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031