Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացին ինչո՞ւ է հիփոթեքային վարկ շալակում, որպեսզի տուն ունենա։ Վարկը հնարավորություն է մարդկանց կյանքը բարելավել»․ Գեւորգ Պապոյան

Դեկտեմբեր 12,2023 12:50

«Երբ մենք խոսում ենք վարկային համաձայնագրերի մասին, ընդդիմությունը որոշակի բառապաշար է օգտագործում, որն առաջին հայացքից թվում է, թե շատ ահասարսուռ է։ Բայց եկեք հարց տանք՝ մեր քաղաքացին ինչո՞ւ է ձեր ասած բառապաշարով վարկ շալակում, օրինակ, հիպոթեքային վարկ շալակում։ Որպեսզի տուն ունենա։ Ինչո՞ւ է գնում կրթության վարկ վերցնում, որպեսզի երեխան լավ կրթություն ստանա, վաղը սոցիալապես լավ ապրի։ Այսինքն՝ վարկ կոչվածը չի կարելի այդպես դեմոնիզացնել»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում Հայաստանի Հանրապետության եւ ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջեւ «Կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Նա հավելեց․ «Վարկը վատ բան է այն ժամանակ, երբ այդ վարկը գողանում են, երբ այդ վարկը ինչ-որ մարդկանց համար դառնում է անձնական օգտագործման միջոցներ։ Մնացած դեպքերում վարկը հնարավորություն է մարդկանց համար՝ իրենց կյանքը բարելավելու եւ լավացնելու։ Եվ այս պարագայում նույնը տեղի է ունենում պետության պարագայում։ Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ դրանով, օրինակ, դպրոցներ ենք կառուցելու»։

Ըստ Գեւորգ Պապոյանի՝ պետությունը որոշել է, որ 30 դպրոց չի հիմնանորոգվելու, այլ 50 դպրոց է հիմնանորոգելու։ «Այն դպրոցները, որտեղ հիմա մեր երեխաները սովորում են, մենք միայն հեռուստացույցով էինք տեսնում։ Հիմա դա մեր երեխաների համար իրականություն է։ Մենք ասել ենք, որ ավելի շատ դպրոց ենք հիմնանորոգելու, քան այս տարի է եղել։ Եվ դրա համար մեզ պետք է լինելու հավելյալ գումար։ Եվ այս հավելյալ գումարը հենց դրա համար է»,- հավելեց նա։

Պապոյանը նշեց, որ ՀՀ-ում հավաքագրված հարկերն ամբողջովին բավարարում են թոշակ, աշխատավարձ եւ մյուս բոլոր ընթացիկ ծախսերը հոգալու համար։ Գումարած մի քանի հարյուր միլիարդ էլ ուղղվում է կապիտալ ծախսերի համար։ «Բայց մենք ասում ենք՝ այս մի քանի հարյուր միլիարդ կապիտալ ծախսը բավարար չէ, պետք է եւս 100 մլրդ-ով ավելանա։ Եվ այդ քանակի ավելացման համար է այս գումարը։ Այսինքն՝ եթե մենք այս գումարը չվերցնենք, ոչ թե 50 դպրոց կհիմնանորոգվի ու կկառուցվի, այլ 40 դպրոց։ Ոչ թե 550 կմ ճանապարհ կհիմնանորոգվի ու կկառուցվի, 480 կմ կկառուցվի։ Այս միջոցներն, այդ թվում նաև պաշտպանական ու անվտանգային համակարգին են ուղղված։ Պարտքի ամենալավ ցուցանիշը ՀՆԱ-ի մեջ տոկոսն է, եթե ՀՆԱ-ի այդ տոկոսը մի քանի տարի առաջ 63 տոկոս էր, հիմա իջել է 49 տոկոսի»,- նշեց Պապոյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031