Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Զարեհ Սինանյանը 8 օրով կգործուղվի Ուկրաինա

Դեկտեմբեր 12,2023 23:44

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 12-ի որոշմամբ՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը դեկտեմբերի 12-20-ը կգործուղվի Ուկրաինա, որի չորս քաղաքում կհանդիպի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների և մշակութային գործիչների հետ։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշումը՝

  1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2023 թվականի դեկտեմբերի 12-20-ը ներառյալ գործուղել Ուկրաինա (Օդեսա՝ դեկտեմբերի 12-14-ը, Դնեպր՝ դեկտեմբերի 14-15-ը, Խարկով՝ դեկտեմբերի 15-16-ը, Կիև՝ դեկտեմբերի 16-20-ը ներառյալ)՝ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, գործարար շրջանակների և մշակութային գործիչների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
  2. Զարեհ Ջոն Սինանյանի՝ Ուկրաինա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
  3. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,- նշված է Փաշինյանի ստորագրած որոշման մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031