Լրահոս
Օրվա լրահոսը

Ես մեր կառավարությունից շատ գոհ եմ, Փաշինյանն ինձնից շատ էր ուզում, որ երեխեքը գային․ ՀՀ վերադարձած զինծառայողի ծնող. Tert.am

Դեկտեմբեր 13,2023 21:40

Tert.am. «Մուրացանի» կենտրոնական հոսպիտալի մոտ հավաքված ռազմագերիների ծնողները լրագրողների հետ զրույցում նշում են՝ ուրախ են, որ իրենց որդիները վերադարձել են հայրենիք։

«Վերջին անգամ որդուս հետ խոսել եմ նոյեմբերի 20-ին։ Էրեխեն ինչ պիտի պատմեր էնտեղից»,- ասում է գերեվարված Արսեն Վարդանյանի մայրը։ Արսեն Վարդանյանը գերեվարվել էր Խծաբերդից։

Հարցին՝ երբ ե՞ք իմացել ձեր որդու վերադարձի մասին, մայրը պատասխանեց՝ դեկտեմբերի 7–ին։

«Ինտերնետով էսօր ենք տեսել, դեկտեմբերի 7-ին կառավարությունը պաշտոնական հայտնել է, դա հերիք չէ՞ մեզ, էլ ի՞նչ հանդիպում պիտի լիներ մեզ հետ, ի՞նչ իմաստ ուներ հանդիպումը։ Ես մեր կառավարությունից շատ գոհ եմ, շատ շնորհակալ եմ, մեր կառավարության պես մեկ էլ էս վախտ է եղել»,– ասաց Արսեն Վարդանյանի մայրը։

Լրագրողները ռազմագերու ծնողին հիշեցրել են, որ դեռևս 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե գերիները իրենց կներեն։

«Այսքան տարի անց ներելու ե՞ն» հարցին  պատասխան Վարդանյանի մայրն ասաց․ «Որովհետև Փաշինյանի ձեռքը չէր, թուրքի ձեռքն էր, ինքը ինձնից շատ ինքը կուզեր, որ էդ էրեխեքը գային, պրծնեինք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031