Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՖՖ-ն ցույց է տվել, որ երկրպագուի շահը նրա համար հետաքրքիր չէ․ հայտարարություն

Դեկտեմբեր 16,2023 10:55

«Փյունիկի» «Սեկտոր 18», «Ուրարտուի» «Սաութ Վեստ Ուլտրաս», «Շիրակի» «Սև հովազներ» և «Արարատ-Արմենիայի» «Ալֆա» ֆան ակումբների համատեղ հայտարարությունը

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ նախագահի ընտրությունները։ Նախորդ 4 տարիների ընթացքում ՀՖՖ-ի կողմից չի արվել ոչ մի էական քայլ հայկական ֆուտբոլն երկրպագուի համար ավելի հետաքրքիր ու հարմար դարձնելու համար։ ՀՖՖ-ն իր սեփական ամբիցիաները դրել է ավելի բարձր, քան երկրպագուի շահը։

Կարևորագույն հանդիպումները, որոնք կարող էին հետաքրքրել նոր երկրպագուների, նշանակվել են աշխատանքային օրերին ու ցերեկային ժամերին։ Ֆանատական ակցիաների անհիմն բարձրացված տուգանքները նույնպես խանգարում են երկրպագուական մշակույթի զարգացմանը։ Ուղիղ եթերների որակն այս 4 տարիների ընթացքում չի բարձրացրել և անգամ VAR-ի հայտնվելուց հետո չեն նվազել մրցավարական վիճելի որոշումները։

Անցած 4 տարիների ընթացքում բազմիցս խախտվել է արդար խաղի սկզբունքը, եղել է խտրական վերաբերմունք, ՀՖՖ-ն առաջնորդվել է երկակի ստանդարտներով` բաժանելով յուրայինների ու ոչ յուրայինների ոչ միայն ակումբներին, այլ նաև ֆուտբոլիստներին, մարզիչներին։ Վստահ ենք` ձևավորված նման անառողջ մթնոլորտում հնարավոր չէ քայլ առաջ անել։

ՀՖՖ-ն ցույց է տվել, որ երկրպագուի շահը նրա համար հետաքրքիր չէ։

Հաշվի առնելով վերը նշվածը` հայկական ակումբային ֆուտբոլի ամենամեծ ֆան-ակումբները չեն աջակցում Արմեն Մելիքբեկյանին։

Վստահ ենք` գործող իշխող կազմի վերընտրվելու դեպքում հայկական ֆուտբոլը ոչ միայն չի բարձրանա նոր մակարդակի, այլ կշարունակի իր ազատ անկումը։ Ֆուտբոլը երկրպագուի համար է, իսկ եթե կան մարդիկ, որ դա չեն ուզում, կամ չեն կարողանում հասկանալ, ուրեմն նրանց տեղը ՀՖՖ -ում չէ։

Հ.Գ. Ֆան ակումբները չեն աջակցում ՀՖՖ նախագահի ոչ մի թեկնածուի,այլ տալիս են իրենց գնահատականը գործող նախագահին։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031