Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը ՌԴ-ից վերադարձել և ներկայացել է ոստիկանություն

Դեկտեմբեր 16,2023 21:31

ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Մալաթիայի պահպանության բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 15-ին, ժամը 23:30-ին, ՌԴ-ից վերադարձել և Մալաթիայի բաժին է ներկայացել 24-ամյա Սարգիս Հ.-ն: Նա 2018 թ. մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031