Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղարքունիքի մարզում ծնվել է Լեռնային Ղարաբաղից ութերորդ երեխան

Դեկտեմբեր 20,2023 18:35

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնում դեկտեմբերի 20-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից ութերորդ երեխան՝ 3 կգ քաշով, 53սմ հասակով։

Նորածնի ընտանիքը մարզ է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանի Կումայի գյուղից և այժմ վերաբնակություն է հաստատել Սևան համայնքի Լճաշեն բնակավայրում։ Աղջնակը Անդրանիկ և Մարիամ Բոյանների չորրորդ երեխան է, ունի մեկ եղբայր և երկու քույր։

 

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031