Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամբողջ աշխարհում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ խոսում են Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները»․ Արթուր Խաչատրյան

Դեկտեմբեր 22,2023 14:19

«Լեռնային Ղարաբաղ, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, իրավաբանները կգրեն, բայց իրավաբանները քաղաքական պատվեր են կատարում։ Վերջին փաստաթուղթը, որը ներկայացվել էր այս խորհրդարան, դա բյուջեի նախագիծն էր, հանձնաժողովում քննարկումից հետո հանրապետություն բառը դուրս եկավ։ Ամբողջ աշխարհում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ խոսում է Հայաստանի կառավարությունը եւ Ադրբեջանի կառավարությունը։ Օրինակ՝ Կանադայի արտաքին գործերի նախարարությունը կարծես դեկտեմբերի 12-ին հայտարարություն էր տարածել, որ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա»,-Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Անդրադառնալով ՀՀ-ում Արցախի պարտքի վերակառուցմանը՝ Արթուր Խաչատրյանն ասաց, որ սա ավելի շատ աջակցություն է Հայաստանի ռեզիդենտ բանկերին։ «Եթե Արցախի քաղաքացին գնացել վարկ է վերցրել, հիմա կորցրել է բիզնեսն ու տունը, ի՞նչ պետք է անի բանկը, բանկը պետք է տանի դատարան, դատարանն այդ մարդուն սնանկ կճանաչի։ Այնպես որ, սա օգնություն է բանկային համակարգին։ Օգնությունն ավելի ճիշտ կլինի փոխանցել Արցախի Հանրապետության մեր քաղաքացիներին, ովքեր այսօր լուրջ սոցիալական խնդիրների առաջ են կանգնած։ Եթե որոշվի ցեսիայի պայմանագիրը կնքել, գոնե այդ դեպքում պետք է պարտադրվի բանկերին, որպեսզի վարկային պատմությունը մաքրեն»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031