Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Եգիպտոսի նախագահին և Քուվեյթի Պետության էմիրին

Դեկտեմբեր 22,2023 15:30

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիին՝ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Եգիպտոսի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի արդյունքում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Ձեր հարուստ փորձառությունն ու իմաստությունը կշարունակեք ծառայեցնել ինչպես Ձեր երկրի հետագա զարգացմանն ու առաջընթացին, այնպես էլ Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում խաղաղության և կայունության հաստատմանը:

Համոզված եմ, որ Ձեր վերընտրությունը, ինչը վկայում է եգիպտացի բարեկամ ժողովրդի՝ Ձեր նկատմամբ ունեցած վստահության մասին, նոր լիցք կհաղորդի հայ-եգիպտական բարեկամությանը և հնարավորություն կընձեռի շարունակելու համատեղ համաձայնեցված մեր ծրագրերը, այդ թվում՝ տնտեսության և անվտանգության ոլորտներում փոխգործակցության աշխուժացմանն ուղղված ջանքերը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և շարունակական բարգավաճում»։

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության էմիրին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին՝ երկրի ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Ձեզ եմ հղում իմ ջերմագին շնորհավորանքները Քուվեյթի Պետության ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ։ Մաղթում եմ նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ Ձեր այս առաքելության իրագործման ճանապարհին։

Մեր երկրների միջև առկա հարաբերություններն ունեն զարգանալու և խորանալու ներուժ։ Պատրաստակամություն եմ հայտնում միասնական աշխատանքի շնորհիվ առավել ամրապնդելու երկկողմ բարեկամական հարաբերությունները համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։

Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031