Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիս-Ճամբարակ ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում. մեքենայից մոտ 4մ հեռավորության վրա գտել են ՊՆ ծառայողի դին

Հունվար 11,2024 12:40

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը հաղորդում է, որ հունվարի 11-ին, ժամը 08:18-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծափաթաղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։

🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդենիս-Ճամբարակ ավտոճանապարհի մոտ 40-րդ կմ-ին «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Գ․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց (մոտ 10 մ) և հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ավտոմեքենայից մոտ 4 մ հեռավորության վրա գտնվել է վարորդի դին։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

 Shamshyan.com-ը հայտնում է, որ վթարի հետևանքով մահացածը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031