Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի 8 հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄ

Հունվար 15,2024 10:57

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ի աշխատակիցներն Արմավիրի մարզի «Արմավիրի ջրամատակարար» ՀՈԱԿ-ում և ձկնաբուծությամբ զբաղվող «Արմավիրի ֆերմեր» ՓԲԸ-ում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

❌ Չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ երկու կազմակերպություններն էլ ապօրինի շահագործել են ստորերկրյա 4-ական հոր։

❌ Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով ապօրինի 8 հորի շահագործումն էլ կասեցվել է։

❎ Նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.630.000դր.:

❎ Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը, ընդհանուր` 3.821.940դր.։

ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031