Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղալու արդյունքում խանութից ձեռք բերված խաղալիքով է կրակել». պարզաբանում սադրիչ վերնագրով հոդվածի մասին

Հունվար 16,2024 11:45

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ հունվարի 6-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորք Մարաշում հայտնի «Նաիրի» հյուրանոցային համալիրի մոտ կրակոցներ են հնչել և կա տուժած քաղաքացի։

Արդեն տեղում ոստիկանները զրուցել են Երևանի բնակիչ 34-ամյա Արմինե Ս․-ի հետ, որը հայտնել է, որ ժամը 19։30-ի սահմաններում Արմենակյան փողոցում գործող «Նաիրի» հյուրանոցի մոտ 3 ժամ առաջ մոտ 16 տարեկան տղան տիրով կրակել է իր 10-ամյա երեխայի ոտքին, այտին և գլխին, հավելել է նաև, որ նույն անձը մի քանի օր առաջ հարձակվել է երեխայի վրա, ոտքով հարվածել նրա մեջքին և իր 10-ամյա երեխայից բացի այլ 10-ամյա երեխայի է ծեծի ենթարկել:

Հաջորդ օրը Արմինե Ս․-ն ոստիկանության Կենտրոնական բաժնում հայտնել է, որ հունվարի 6-ին ժամը 20։30-ի սահմաններում հյուրանոցի հետնամասում ոմն Հովոն հրացանով մի քանի անգամ կրակել է իր 11-ամյա երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածք և հայտնել է, որ նույն անձը մոտ 1 ամիս առաջ իր որդուն ծեծի էր ենթարկել։

Ոստիկանները պարզել են, որ Հովհաննես Մ․-ն «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության սան է և այդ օրը Արմենակյան փողոցի 127 հասցեի հետնամասում նշված կազմակերպության վարժանքի ժամանակ օդամղիչ ինքնաձիգով մի քանի անգամ կրակել է Վ․ Ղազարյանի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Պարզաբանում «ՈՄԱ-ի 16-ամյա սանը կրակել է 11-ամյա երեխայի վրա» վերտառությամբ սադրիչ վերնագրով հոդվածի մասին

Առավոտյան «shamshyan.com» կայքը «Արտառոց դեպք՝ Երևանում․ «Ողջ մնալու արվեստ» ռազմահայրենասիրական կազմակերպության 17-ամյա սանը օդամղիչ ինքնաձիգով մի քանի անգամ կրակել է 11-ամյա երեխայի վրա՝ պատճառելով մարմնական վնասվածքներ» վերտառությամբ հոդված է հրապարակել։ Պարզաբանելու համար, թե ինչ է տեղի ունեցել իրականում, «Դետքը» խոսեց ՈՄԱ-ի փոխտնօրեն Վաղինակ Վարդանովի հետ։

Նա ասաց, որ հունվարի 6-ին Հովհաննես Մացակյանը, որը մոտ մեկ տարի առաջ՝ 2023 թ․ սկզբին, մասնակցել է ՈՄԱ-ի դասընթացներին, այցելել է ՈՄԱ-ի կենտրոն։ Տարածքում գտնվող հանրակացարանի բակում մշտապես խաղացող երեխաների հետ այդ օրը եղել է նաև Հովհաննեսը։ Խաղի արդյունքում վերջինս խանութից ձեռք բերված խաղալիքով կրակել է 11-ամյա Վոլոդյայի վրա։

«Վոլոդյան և Հովհաննեսը մշտապես գալիս են ՈՄԱ, խաղում միասին, նույնիսկ մեզ հետ հաճախակի սեղանի շուրջ նստում՝ հաց ուտելու… Ցանկանում եմ նշել, որ ՈՄԱ-ի դասընթացները վերսկսվել են միայն հունվարի 8-ից՝ դեպքից երկու օր անց, և տարածքում ՈՄԱ-ի որևէ հրահանգիչ չի եղել»,- նշեց Վաղինակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031