Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ բանակում վերանում է կարգապահությունը, բանակը դառնում է նախ հեշտ կառավարելի, թեական. Մանվել Եղիազարյան. «Հրապարակ»

Հունվար 17,2024 11:10

Ըստ վիճակագրական տվյալների՝ 2018-ից հետո զինված ուժերում` խաղաղ պայմաններում մահվան թվերը զգալիորեն աճել են:

«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ բանակում տեղի ունեցող այս ցավալի պատահարներն անկարգապահության եւ անտարբերության արդյունք են: Եղիազարյանը մտահոգված է․ «Ինչո՞ւ միլիոնատեր գեներալները չեն անդրադառնում այս թեմային»: Նրա կարծիքով` զինվորն այսօր չունի արժեք, իսկ սուտը դարձել է մերօրյա իրականության գլխավոր ցուցիչը։ «Այս ամենը նշանակում է, որ հայոց բանակում վերացել է կարգապահություն ասվածը, իսկ երբ բանակում վերանում է կարգապահությունը, բանակը դառնում է նախ հեշտ կառավարելի, թեական: Այ, երբ կարգապահություն հաստատվի բանակում, նման դեպքեր չեն լինի: Կարգապահությունը շարքն է, շարքը հաղթանակն է, իսկ հաղթանակի սկիզբը դնողը ղեկավարն է, որը պետք է լինի հոգով առյուծ, այլ ոչ թե` ոչխար: Հենց սա էլ պատճառն է, որ մեր երկրում չկա կարգապահություն, չկա նպատակ: Զինվորի մասին մտածող էլ չկա: Մենք մոռացել ենք հաղթանակների մասին, որովհետեւ մնացել ենք բախտի քմահաճույքին, մեր երկիրը, մեր պատիվն ու մեր ճակատագիրն անհայտ են, մեկին սպանում են, մեկը զոհվում է, որովհետեւ չկա կարգապահություն, չկա կարգուկանոն, չկա դիսցիպլինա, գոյություն չունի շարք:

Պետք է մեր բանակի գաղափարախոսությունը լինի այն, որ պատվից վեր ոչինչ չկա այս աշխարհում` Աստծուց բացի, իսկ եթե պատիվդ չես պահում, Աստված քեզնից երես է թեքում»,- ասում է Եղիազարյանը:

Բանակը ե՞րբ է նման վիճակում եղել, հիշո՞ւմ եք նման իրավիճակներ՝ հարցրինք մեր զրուցակցին։ «Ես մի բան կարող եմ ասել՝ 30 տարի շարունակ շատ բան է պակաս եղել, շատ-շատ բան, բայց այսպիսի ստորացուցիչ վիճակ, այսպիսի ճգնաժամ երբեք չենք տեսել», – ասում է Մանվել Եղիազարյանը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031